Երևանում տարբեր ուղղություններով ավտոերթեր են իրականացվում
Ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները։ Այսօր տարբեր ուղղություններով ավտոերթեր են իրականացվում Երևանում։
Ավտոերթին մասնակցող երիտասարդներից մեկը նշեց, որ պայքարը շարունակվում է և աստիճանաբար մեծ թափ է հավաքում։
Անդրադառնալով այս օրերին Դաշնակցության երիտասարդների նկատմամբ կիրառվող սադրանքներին, նա նշեց, որ «Դիմադրություն» շարժմումը նախաձեռնողներից մեկն էլ Դաշնակցությունն է, և դաշնակցական երիտասարդների դեմ սադրանքներ կիրառելով իշխանությունը հույս ունի, որ կկարողանա ընկճել երիտասարդների ոգին։
«Իրականում սադրանքներ լինում են, մենք չենք տրվում դրանց, բայց տաքարյուն երիտասարդներ են և հնարավոր է, որ որոշ դեպքերում տրվենք այդ սադրանքներին, որոնք իշխանությունը կարողանում է շատ լավ օգտագործել ընդդեմ այս պայքարի, սակայն պայքարը շարունակվելու է, ուժեղանալու է, քանի որ մեր պահանջն արդար է»,- ասաց նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը էլ նշեց, որ վճռական են տրամադրված և գնալու են մինչև վերջ։
«Մենք ուզում ենք ունենալ հայրենիք և նահանջելու տեղ չունենք։ Մենք քայլ առ քայլ մոտենում ենք հաղթանակի։ Այսօրվա իշխանություններն ակնհայտորեն դիմում են այնպիսի սադրանքների և զազարելի միջոցների, որը ցույց է տալիս՝ իրենց զինանոցում արդեն ոչինչ չի մնացել»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան