«Եվրատեսիլ 2022». Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ
Թուրինում կայացել է «Եվրատեսիլ 2022» երգի առաջին կիսաեզրափակիչը։ Ելույթ է ունեցել 17 երկրի ներկայացուցիչ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը։
Նա հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում անցել է մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 14-ին: Ռոզա Լինը հանդես է եկել «Snap» երգով։
Բացի Հայաստանից, «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչ անցած երկրներն են՝ Շվեյցարիա, Իսլանդիա, Լիտվա, Պորտուգալիա, Նորվեգիա, Հունաստան, Ուկրաինա, Մոլդովա, Նիդերլանդներ։
Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին։
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է «Եվրատեսիլ-2022» մրցույթի բացման հանդիսավոր երեկոն
- Եվրատեսիլյան բեմում կայացել է Հայաստանի պատվիրակի երկրորդ փորձը
- «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 10-ին 17-րդ համարի ներքո
- Կայացել է «Եվրատեսիլ 2022» մրցույթի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան
- Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի Ռոզա Լինը Վանաձորից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան