«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովը ՌԴ-ում հետախուզվում է նացիզմ քարոզելու համար
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասնակից Ռովշան Ասկերովը հետախուզման մեջ է հայտնվել քրեական հոդվածով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ չորեքշաբթի օրը նրա անունը հայտնվել է ՌԴ ՆԳՆ-ի հետախուզվողների բազայում։
«Ռովշան Ասկերովը՝ ծնված 04.05.1972թ., հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է բազայում։ Թե ինչ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։
Քննչական կոմիտեի քննիչները ապրիլի վերջին քրեական գործ են հարուցել Ասկերովի դեմ՝ նացիզմի ռեաբիլիտացիայի փաստով (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 354.1-րդ հոդվածի 4-րդ մաս): Հետաքննությունը պարզել է, որ մինչև ապրիլի 6-ը, նա Facebook-ի իր էջում (արգելված է ՌԴ-ում, քանի որ պատկանում է «Մետա» կորպորացիային, որը Ռուսաստանի Դաշնությունում ծայրահեղական է ճանաչվում) դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածել, որը վիրավորում և վարկաբեկում է ռուս խոշոր ռազմական գործիչ, հայրենիքի պաշտպան, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովին:
Ասկերովն աշխատել է Sport-Express թերթում որպես սյունակագիր, NTV-ի թղթակից, իսկ 2009 թվականից Բաքվի ամսագրի PR տնօրենն է։ Գրեթե 30 տարի նա մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին, 2001 թվականին ստացել է «Բյուրեղապակյա բու» մրցանակը։