Արդարադատության նախարարությունը պատրաստ է ծառայողական քննություն սկսել
ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր հերյուրանք էր տարածվել, որ Արդարադատության նախարարության աշխատակցին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ վերջինս Արցախի դրոշը փակցրել է իր ավտոմեքենայի ապակուն։ Կեղծ տեղեկատվության հեղինակը «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն է։ Հայտնում ենք, որ հրապարակվածը բացարձակ սուտ է։
Բացի այդ, կեղծ տեղեկատվության մեջ նշված էր, թե «Արդարադատության նախարարին աշխատակիցը «սպառնացել» է, թե հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եթե նախարարը չդադարեցնի ապօրինի պահանջը»։ Հայտնում ենք, որ նախարար Անդրեասյանը երբևէ որևէ աշխատակցի հետ նման խոսակցություն չի ունեցել։
Այդուհանդերձ, եթե նախարարության որևէ աշխատակցի նկատմամբ տեղի է ունեցել որևէ ապօրինի գործողություն, ապա անուններ հրապարակվելու կամ նախարարությանը տրամադրվելու դեպքում՝ վերահսկողական վարչությունը պատրաստ է ծառայողական քննություն սկսել, և պատասխանատվության ենթարկել օրենքը խախտած ցանկացած պաշտոնյայի»:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Սոս Ջանիբեկյանն այդ աշխատանքի դիմաց ստանում է վարձատրություն
- Արսեն Բաբայանը՝ ԱԳՆ-ին. Կարո՞ղ եք ուղիղ հերքել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունը անկլավների մասին
- Արսեն Բաբայան. Ներկայացվեց մեր պետության փրկության բանաձևը
- Արսեն Բաբայան. Մորթապաշտ սրիկաների իշխանությունն էլ ո՞նց պիտի լինի
- Արսեն Բաբայան. Ճանապարհը փակել էին համայնքային բյուջեներից աշխատավարձ ստացող մի քանի անձինք
- Արսեն Բաբայան. Մենք միասին անպայման հասնելու ենք հաղթանակի, դա պետք է հենց ուղիղ էլ հասկանալ