Գերմանիայում նախազգուշացրել են առանց ռուսական գազի ծանր ճգնաժամի մասին
Ռուսաստանից էներգակիրների մատակարարման դադարեցումը կարող է մասշտաբային ճգնաժամի մեջ գցել Գերմանիայի տնտեսությունը, գրում է գերմանական Handelsblatt պարբերականը ՝ վկայակոչելով Մանհայմի համալսարանի տնտեսագետ Թոմ Քրեբսին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Գազի էմբարգոն առաջին տարվա ընթացքում կհանգեցնի Գերմանիայի արդյունահանման տասներկու տոկոս անկման՝ գրեթե կես տրիլիոն եվրոյի չափով»,- ասել է Քրեբսի ուսումնասիրության մեջ:
Նրա խոսքով՝ ռուսական վառելիքի ներկրման արգելքը կարող է հանգեցնել ռեցեսիայի, որը Գերմանիան չի ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Ուսումնասիրության համաձայն՝ գազի բացակայությունն առաջին հերթին կվնասի քիմիական, մետալուրգիական, ձուլման, ապակու և կերամիկայի, քարի և հողի, սննդի և թղթի, ինժեներական և ավտոմոբիլային արդյունաբերությանը:
Ինչպես նշում է թերթը, Բունդեսթագը դեռ կտրականապես դեմ է ռուսական էներգետիկայի ամբողջական էմբարգոյին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան