Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս մեկի ինքնությունը, ով 2004թ. ծնված Հոսիեկ Սարկիսյանն (Hosiek Sarkisyan) է: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, վերջինս ձերբակալվել է:
Ավելի վաղ կոմիտեից տեղեկացրել էին, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
«Նախաքննության ընթացքում երկու անձ ձերբակալվել էր, մեկը ներգրավվել որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում էր կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:
Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից. Լևոն Քոչարյանը՝ Գյումրու միջադեպի մասին
- Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կան ձերբակալվածներ
- Վարդևանյանը՝ Գյումրիում միջադեպի մասին. Քրեական իրավունքում գործողության պրովոկացիա հասկացություն կա
- «Ժողովուրդ». Գյումրիում հրմշտոց հրահրողները Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ էին
- «Գյումրիում բռնության որևէ դեպք չի գրանցվել, երիտասարդները պարզապես ապահովել են իրենց անխոչընդոտ տեղաշարժը»
- Գյումրիում մեկնարկեց հանրահավաքը. «Սա Նիկոլ Փաշինյանի ամենաստոր արարքներից մեկն է»
- «Դիմադրության» շարժումը իրազեկման երթ է իրականացնում Գյումրիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան