Դրախտիկ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում կրակած տղային գտել են
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները երեկ տեղեկություններ էին ստացել, որ Դրախտիկ գյուղի 21-ամյա մի բնակիչ իր մոտ պահում է ապօրինի ատրճանակ, որով կրակել է։
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 13.30-ի սահմաններում երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, նախնական տվյալներով՝ գազային:
Բերման ենթարկված երիտասարդը խոստովանել է, որ մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում ատրճանակով օդ է կրակել:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: