Չի կարելի, տանում եք բախման. Սաղաթելյանը՝ ոստիկաններին
«Դուք նիկոլ չեք, մի արեք այդպիսի բան։ Եթե անեք, ամբողջ պատասխանատվությունը ձեր վզին է, որևէ մեկը չի կարող ժողովրդի ճնշումը կասեցնել»,- Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ոստիկանությանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը։
Տարածքում ոստիկանական նոր ուժեր են բերվել։
«Բախման մի տարեք»,- հորդորեց Սաղաթելյանը։
Ոստիկաններն ասացին, որ իրենք ընդամենն ուզում են հերթափոխություն կատարել։
«Չի կարելի, տանում եք բախման։ Չպետք է ոստիկանները մտնեն ժողովրդի մեջ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երթի մասնակիցները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը
- Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են
- Քանի այս իշխանությունը կա, բնականոն կյանքի վերադառնալ հնարավոր չէ. Իշխան Սաղաթելյան
- Վանեցյան. Այս պայքարի ընթացքում պետք է համբերություն