Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի մասնակիցներն այս պահին Հանրապետության հրապարակում են։ Երթն առաջանորդում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԳ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Հնչում են ազատագրական երգեր, «Միացում» վանկարկումներ։ Երթի մասնակիցները հրապարակից շարժվեցին դեպի Վազգան Սարգսյան փողոց, որտեղ տեղեկայված են Գլխավոր Դատախազության, ԱԳ նախարարության շենքերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կարմիր բերետավորները փակել էին Աբովյան փողոցը՝ թույլ չտալով, որ պայքարի մասնակիցները մուտք գործեն Հանրապետության հրապարակ։