Հրաչ Ջաբրայան. Նիկո՛լ, երբ հաջորդ անգամ հանդիպենք, դու լինելու ես ճաղերի հետևում, ես լինելու եմ արդարության կողմը
Կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանն ելույթ ունեցավ Ֆրանսիայի հրապարակում դեռևս ընթացող հանրահավաքում։
«Արժանապատիվ հայ ժողովուրդ, հուսաատվել չկա, հոգնել չկա։ Մեր պայքարը տկարություն չի ճանաչում, մեր պայքարի վերջնական պսակը հաղթանակն է, որին հասնելու համար մենք պայքարելու ենք այսօր, վաղը, և եթե պետք լինի ամեն օր մինչև հեռացնենք ոչ միայն Նիկոլին, այլև նիկոլիզմը»,-ասաց նա։
Ջաբրայանը հայտնեց՝ կնոջ, երեք երեխաների հետ Կանադայից վերադարձել է Հայաստանում ապրելու։
«Ես և իմ ընկերները՝ Լիբանանից մինչև Կանադա, Նիդերլանդներից մինչև Ամերիկա պատրաստ ենք ոչ միայն ապրելու մեր հայրենիքի համար, այլև մեռնելու մեր հայրենիքի համար»,-հայտարարեց նա։
Ջաբրայանն ասաց, Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո ազատվելու են նիկոլիզմից, միավորելու են այսօր բևեռված ազգին։
«Նիկոլը վաղ թե ուշ գնալու է, իսկ մենք մնալու ենք։ Ես անձամբ ձեզ խոստանում եմ՝ վերամիավորելու ենք Սփյուռքն ու Հայաստանը, Արցախը, բերելու ենք 10 մլն հայի օգնությունը, օրհնանքը։ Խոսքս պետք է ուղղեմ Սփյուռքի մեր հայրենակիցներին, դուք բոլորդ կեցցեք, ձեր նամակները, խոսքերը, ձեր հետևողականությունը մեզ մեծ ուժ է տալիս։ Մենք չենք հոգնելու։ Ձեզ խնդրում ենք, որտեղ էլ լինեք, միացեք մեզ։ Այստեղ ձեր քույրերն են, եղբայրներն են, չկա սփյուռքահայ, Հայաստանի հայ, Արցախի հայ, կա՛ հայ, և հա՛յ, և հա՛յ»,-ասաց նա։
Ելույթ ունեցողը խոսքը շարունակեց անգլերենով, դիմեց միջազգային հանրությանը՝ նշելով, որ «Նիկոլ Փաշինյանը դավաճան է, մենք մերժում ենք նրան, նա վաճառում է մեր հողերը, մենք խոսքի ազատություն չունենք Հայաստանում, իսկ ընդդիմադիրները ենթարկվում են հետապնդումների»։
Ամփոփելով ելույթը՝ Հրաչ Ջաբրայանը նշեց. «Վերջին խոսքը հողատու դավաճանին։ Նիկո՛լ, դու պատիվ ունեցել ես իմ հետ նկարվելու մի քանի անգամ, բնականաբար դա քեզ համար պատիվ էր։ Ես այդ շորերն արդեն գցել եմ աղբամանը, որովհետև դու կպել ես այդ շորերին։ Դու պատիվ ունեցել ես ընդունել ինձ Կանադայի վարչապետի հետ, որովհետև լսել ես՝ ներդրող եմ, հայրենասեր եմ։ Դու պատիվ ունեցել ես ձեռքս սեղմելու։ Այդքանով բավարարվի, որովհետև երբ հաջորդ անգամ հանդիպենք, դու լինելու ես Ճաղերի հետևում, ես լինելու եմ արդարության կողմը։ Եվ ուրեմն բոլոր հայության անունից մաքրում ենք նիկոլիզմը Հայաստանից, Արցախից և ազատագրում ենք հայրենիքը ստրկացումից»։
Հարակից հրապարակումներ`
- Ազգ, ոտքի ել ու պայքարիր քո ապրելու իրավունքի համար. Միքայել Ոսկանյան
- ՌԴ-ն միակողմանի դուրս է եկել այդ պայմանագրի՞ց, կարծես՝ չէ, իսկ կարո՞ղ է մեր կողմն է փորձում դուրս գալ․ Վահե Հակոբյան
- «Ոստիկան արթնացիր, մեր պայքարին միացիր»․ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց շարունակել երթը