Ազգ, ոտքի ել ու պայքարիր քո ապրելու իրավունքի համար. Միքայել Ոսկանյան
«Ես հիմա այս բեմում եմ, քանի որ սա ինձ համար քաղաքական պայքար չէ, ազգային պայքար է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ասաց թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը։
Նա մեկնաբանեց ազգային-ապազգայինը. «Եթե մենք ճանաչում ենք մեր մշակույթը, գիտենք մեր պատմությունը, ճանաչում ենք մեր հայրենիքի ամեն մի անկյունը, զգում նրա սահմանները, ապա անհնար է չկողմնորոշվել քաղաքական ցանկացած իրավիճակներում ու չտարբերակել՝ որն է ազգայինը ու որն է ապազգայինը»։
Մ.Ոսկանյանն ասաց, որ կատարում է խորհրդանշական մի երգ՝ Կոմիտասի «Ել, ել»-ը։
«Այո, պետք է ելնենք ու կողք-կողքի կանգնենք ազգային համերաշխության ու ազգային միասնության շուրջ։
Ազգ, ոտքի ել ու պայքարիր քո ապրելու իրավունքի համար»,- կոչեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Էլ լացող մայր չպիտի′ լինի»․ Ֆրանսիայի հրապարակում երգում է Գայա Արզումանյանը
- Լևոն Շարաֆյան. Ես ձեր կողքին եմ, ձեր հետ միասին քայլում եմ Երևանի փողոցներով, եթե պետք է, փակում եմ այդ փողոցները
- Նունե Եսայան. Եթե այստեղ եք, ուրեմն քաջ գիտակցում եք, որ Նիկոլը պետք է հեռանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան