Պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մի շարք պատմական փաստեր է հրապարակել Տիգրանաշենի վերաբերյալ:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Գյուղն անկլավի կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:
Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է):
Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը:
Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները:
Օրինակ` ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մասը:
Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:
Նույն կերպ, Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին:
Պատմական փաստերի աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը՝ ԱԳՆ-ին. Կարո՞ղ եք ուղիղ հերքել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունը անկլավների մասին
- Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են. Թաթոյան
- Գեղամյան. ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի և Արարատի մարզերի որոշ շրջաններ Ադրբեջանին
- Ակնհայտ է, կա այլ՝ փակ օրակարգ թուրքական նախապայմաններով, որի մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունը ոչինչ չի հայտնում. Գեղամյան
- «Մեզ համար անկլավների հարցի լուծման տարբերակն այն է, որ Հայաստանինը մնա Ադրբեջանին, իսկ ադրբեջանականը՝ Հայաստանին»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին