Պայքարը լինում է ոչ միայն քայլելով, այլ՝ մեկ-մեկ էլ գլխով. Ստեփան Դանիելյան
«Սկսած 2018 թվականից մենք այս իշխանության ադեկվատությունը չենք տեսել, և հենց այդ ադեկվատության բացակայության պատճառով էր, որ պատերազմը տեղի ունեցավ: Չգիտեմ այն տգիտութայն, թե հոգեկան շեղման արդյունք էր, թե ծրագիր էր, որը վարչապետը իրականացնում էր, բայց բոլոր հնարավոր և անհնար քայլերն արվեցին, որպեսզի պատերազմը տեղի ունենա և մենք ունենանք այն ողբերգական հետևանքը, որն այսօր կա»,-«Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Հայկական օրակարգ. իրավիճակ և հանգուցալուծում» թեմայով պանելային քննարկմանն ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքվ՝ այսօր էլ նման ոչ ադեկվատ քայլերը շարունակվում են, դրա համար էլ դժվարանում է գնահատել իշխանության ադեկվատությունը:
Անցնելով ընդդիմության գործողություններին՝ Ստեփան Դանիելյանը նշեց, որ վերջինս չպետք է վեր կանգնի քննադատությունից, այլ պետք է հանդուրժի այն, որը ոչ թե նրա նկատմամբ ժողովրդի վստահության նվազեցմանն է ուղղված, այլ ընդհակառակը՝ ավելացմանը:
Ըստ Դանիելյանի՝ միջազգային հանրությունը՝ ի դեմս Ռուսաստանի և իր հետ հակամարտող Արևմուտքի պահանջում են, որպեսզի Հայաստանը Ադրբեջանի հետ գնա որոշակի պայմանավորվածության՝ սահմանազատման, սահմանագծման և պայմանագրի կնքման:
Նրա դիտարկմամբ՝ Արևմուտքը իր ծրագիրն ունի՝ Արցախի հարցի վերջնական լուծում և այնտեղից Ռուսաստանի հեռացում, Ռուսաստանին պետք է, որ այդ կոնֆլիկտը միշտ լինի, որպեսզի նա զորք պահի Հայաստանում, Արցախում և Հարավային Կովկասում, իսկ ադրբեանն էլ Թուրքիայի աջակցությամբ իր բոլոր պահանջները ռազմական գործողություններով է կատարում:
Այդ ամենի տրամաբանության ներքո քաղաքագետը հարց տվեց, թե ընդդիմությունը ի՞նչ խնդիր է ուզում լուծել և պատասխանեց.«Առաջին սցենարով ուզում է խանգարի, որ իշխանությունը խաղաղության պայմանագիր կնքի, մյուս սցենարով ցանկանում է իշխանափոխությամբ ժամանակ ձգձգել՝ ասելով, որ իշխանության խնդիր է լուծում և սպասի մինչև ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը, իսկ երրորդ սցենարով ընդդիմությունն ասում է՝ իշխանություն հեռացիր, ես գալու եմ իշխանության և Վերին Շորժան, Սև լիճը չեմ ճանաչելու Ադրբեջանի կազմում, որոնք նրանք պահանջում են և Արցախն էլ չեմ ճանաչելու Ադրբեջանի կազմում»:
Նա հայտարարեց, թե ընդդիմությունը պետք է հստակ ասի, թե որ սցներան է ինքն ընտրել և պետք է պատասխանատվություն վերցնի դրա համար:
Քաղաքագետի խոսքով՝ հասարակությունը նաև ցանկանում է իմանալ, թե հանրահավաքի վայրում ովքե՞ր են որոշում ընդունում և ի՞նչ մեխանիզմով են դրանք իրականացվելու:
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ Ֆրանսիայի հրապարակից ոչ մի քաղաքական ելույթ չի լսել և կոչ արեց, որ նման ելույթներ շատ հնչեն, քանի որ դրանով հանրության վերաբերմունքը կփոխվի:
«Պայքարը լինում է ոչ միայն քայլելով, այլ՝ մեկ-մեկ էլ գլխով»,-հայտարարեց քաղաքագետը և կրկնեց իր կարծիքը, որ ընդդիմությանը պետք է քննադատել, առաջարկներ ներկայացնել, որպեսզի այն դառնա քայլող կենդանի օրգանիզմ:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք մերժված, բայց չհեռացրած իշխանություն. Վահե Հովհաննիսյան
- «Խաղաղության դարաշրջան» գեղեցիկ բառերի ներքո մատուցվում է մեկ բան՝ ՀՀ-ի մասնատում. Արման Աբովյան
- Մեր հասարակությունն այնքան է սև ու սպիտակների բաժանված, որ դժվար է գտնել մի անհատի, ով բոլորի կողմից ընկալելի կլինի. Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում