Մենք ունենք մերժված, բայց չհեռացրած իշխանություն. Վահե Հովհաննիսյան
«Իշխանությունն ակնհայտորեն սպասում է, որ շարժումը կմարի։ Ըստ իս, մոլորություն է, քանի որ սա չի մարելու»,- «Հայկական օրակարգ. Իրավիճակ և հանգուցալուծում» խորագրով քննարկմանն ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա, իշխանությունը մտածում, որ սա կմարի՝ հաշվի առնելով նախորդ 30 տարվա փորձը։
«Ինչո՞ւ է այս շարժումը տարբերվում նախորդներից։ Այս շարժման արդյունքում ձևավորվել է գործող իշխանության հանրային տոտալ մերժում, բայց նրա հեռացման մեխանիզմը դեռ հստակ չէ։ Մենք ունենք մերժված, բայց չհեռացրած իշխանություն»,- ասաց փորձագետը։
Ըստ նրա, տրամաբանական սահուն, անցնում փոփոխությունը կլինի այն ժամանակ, երբ հակաթուրքականության առանցք կազմող բովանդակությունը մի քիչ իր տեղը զիջի հանրային տոտալ փոփոխությունների պահանջին։
«Երբ որ հանրության մեջ հստակ ձևակերպվեց այդ փոփոխության պահանջի բանաձևը, այդ փոփոխությունը կլինի»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Խաղաղության դարաշրջան» գեղեցիկ բառերի ներքո մատուցվում է մեկ բան՝ ՀՀ-ի մասնատում. Արման Աբովյան
- Մեր հասարակությունն այնքան է սև ու սպիտակների բաժանված, որ դժվար է գտնել մի անհատի, ով բոլորի կողմից ընկալելի կլինի. Գրիգորյան