«Ոստիկան արթնացիր, մեր պայքարին միացիր»․ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց շարունակել երթը
«Ողջունում ենք քաղաքապետարանի այն աշխատակիցնեին, որոնք առաջիկա օրերին կմիանան մեզ»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Դուք շրջափակման մեջ եք, աշխատանքի ժամը վերջացել է այս շենքում եք, այսօրվա ղեկավարության, այլ ոչ թե մեր պատճառով։ Պետք է ըմբռնումով մոտենաք և առաջիկա օրերին մերժեք դրանց,չենթարկվեք դրանց ճնշումներին ու միանաքժողովրդին, մենք ձեզ սպասելու ենք»։
Երևանի քաղաքապետարանի շենքը մեկ ժամ շրջափակված պահելուց հետո, Իշխան Սաղաթելյանն առաջարկեց բացել մուտքերը և շարժվել առաջ։
«Մեր մեր առջև խնդիր ենք դրել լուծելու ենք, գնանք առաջ։ Քաղաքում արդեն խցանումներն 9 բալից ավելի են։ Այս սենց շարունակելու ենք, այ սենց ա լինելու։ Այսօր մեր առաջին շրջափակման գործողություն է, համարում ենք մեր առջև դրված խնդիրը կատարված։ Ունենք նաև այլ ծրագիր, առաջարկում եմ բացել բոլոր մուտքերը և շարունակել մեր երթը։ «Ոստիկան արթնացիր, մեր պայքարին միացիր» կարգախոսով եկեք շարժվենք առաջ»,- հայտարարեց Սաղաթելյանն ու հավելեց․
«Իմիջայլոց, եթե քաղաքապետը խելքի չգա հաջորդ շրջափակումը ոչ թե մեկ ժամ է լինելու, այլ մի քանի ժամ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան