Երթի մասնակիցները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների մեկնարկած երթը Ֆրանսիայի հրապարակից հասավ Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։
«Ժողովուրդ, առանց իրար հրելու շրջափակում ենք քաղաքապետարանի շենքը։ Շենք չենք մտնում, շրջափակում ենք, ձեռքերը բռնած շղթա ենք կազմում ու պահում շենքը»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Վիճակը լարվեց, երբ մեծ թվով ոստիկաններ հավաքվեցին քաղաքապետարանի մոտ։ Ակցիայի մասնակիցների ու կարմիրբերետավորների միջև քաշքշոց սկսվեց։
«Առանց թուրքի Հայաստան» վանկարկում են ակցիայի մասնակիցները։
«Մենք հայտարարել ենք, որ բոլոր պետական հիմնարկները, ըստ մեր ցանկության, ըստ մեր ուզածի շրջափակելու ենք, թույլ չենք տալու աշխատել, որովհետև իրենք այլևս պետք է գերությունից ազատվեն։
Մեր խնդիրը շենք մտնելը չէ, շենքն արգելափակելն է։ Նիկոլը քաղաքապետարանը սարքել է ՔՊ-ի դուքյանը, մարդկանց իրենց հայացքների համար գործից ազատում են, ճնշումներ են բանեցնում։ Դրա համար թող տեսնեն՝ ճնշումը որն է»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ իրենք արգելափակում են շենքի 4 մուտքերը։
Հարակից հրապարակումներ`
- Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են
- Քանի այս իշխանությունը կա, բնականոն կյանքի վերադառնալ հնարավոր չէ. Իշխան Սաղաթելյան
- Վանեցյան. Այս պայքարի ընթացքում պետք է համբերություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան