Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:
«Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Չալաբյանը:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնում են քննչական կոմիտեից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Որպես ապացույց, քննչականը իր հաղորդագրության հետ տարածել է «տեսանյութ համացանցից»։ Նյութում միայն ձայն է, ընդ որում՝ հասկանալի չէ՝ ովքեր են խոսում։
163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝
Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով
- Ավետիք Չալաբյան. Ի՞նչ անել Նիկոլից հետո
- Չալաբյան. Ժամը 19:00-ին իրազեկման հավաք-քննարկում ենք նախատեսում Ծարավ Աբյուրի պուրակում
- Ավետիք Չալաբյան. Այս իշխանության մեծագույն մեղքերից մեկը բանակը բարոյալքելն էր
- Ավետիք Չալաբյան. Նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում
- Փաշինյանն ուզում է մեզ համոզի, որ բանակ չունենք, բայց մենք ունենք բանակ. Ավետիք Չալաբյան
- Ավետիք Չալաբյան. Զորակցում եմ Արցախի ազատության և Հայաստանի հարատև անվտանգության համար նոր թափ ստացող պայքարին
- Ավետիք Չալաբյան. Նիկոլ Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը
- Փառուխում տեղի ունեցածը կոչվում է հայելային հետքաշում Փաշինյանի տրամաբանությամբ. Ավետիք Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին