Գալիս է ամենավճռական պահը․ Արամ Վարդևանյան
Գալիս է ամենավճռական պահը, ամենակարևոր պահը՝ այսպես ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց, որտեղ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, քաղաքական գործիչները և պարզապես քաղաքացիները պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Դատախազությունը բավարարել է զոհված զինծառայողների տուժողի դատավարական կարգավիճակ տալը, որը մեկ ու կես տարի ոչ մի կերպ չէին տալիս։ Այսօր տվել են։ Այն ծնողների, ժողովրդի բողոքի պահանջն էր։ Բայց հիմա արդեն խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու մասին։ Այստեղ կտեսնենք, թե արդյո՞ք ունի (դատախազությունը) այդ կամքը, վճռականությունը,թե՝ ոչ։ Եթե չունի, ժողովուրդը դրա գնահատականը տալու է»,- ասաց քաղաքական գործիչը։
Խուզարկությունների ու կալանավորումների մասով.
«Ասել, որ միայն այս կառույցն է մեղավոր, ազնիվ չի լինի։ Այնտեղ կան քննչական մարմին, դատարաններ, բայց նաև՝ այս կառույցը։ Չի կարող Հայաստանում լինել մի կառույցը, որը, հրաժարվելով իր անկախությունից, պարզապես ծառայում է մի մարդու։ Դատախազությունն ունի բոլոր լիազորությունները Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով։ Ի՞նչն է խանգարում, որ դատախազը կայացնի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշումը»,- հարց հնչեցրեց Վարդևանյանն ու որպես հիմնավորում մեջբերեց Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությունը․
«Այսօր ասում են կարող էինք կանխել պատերազմը, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն իրավիճակն, իհարկե առանց զոհերի»։
Նրա խոսքով ՝ այս հայտարարությունից անցել է մեկ ամիս, սակայն Փաշինյանը դեռևս ձերբակալված չէ։
«Ազնվորեն չեմ պատկերազնում, թե ոնց կարող է հայ մարդը, թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը նման բառեր ասել։ Ախր սթափ մարդը ոնց կարող է տենց բան ասել։ Բայց դրանից հետո , արդեն մեկ ամիս է անցել, այդ անձը ձերբակալված չի։ Լինելո՛ւ է ձերբակալված ՝ պայքարի արդյունքում»,- հավելեց նա։
Վարդևանյանն հիշեցրեց, որ՝ Դատախազությունը սահմանադրության ուժով բացառիկ անկախություն ունեցող կառույց է։
«Իրեն որևէ հրապարակի շենքից չեն կարող ինչ-որ բան թելադրել։ Դրա համար պահանջվում է կամք, վճռականություն՝ ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին ու ապօրինի կալանավորումները վերացնելու։ Հերի՛ք եղավ»,- ասաց քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին