Տարեցտարի Հայաստանում բույսերի վարակվածության արեալները մեծանում են. Արթուր Նիկոյան
«Պարենային անվտանգության պաշտպանության գործում շատ կարևոր նշանակություն ունի բուսասանիտարիան՝ բույսերի պաշտապանության համակարգը»,-Բույսերի առողջության պահպանման օրը՝ մայիսի 12-ին «Արմենպրես» մամուլի սրահում հայտնեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը:
Նրա խոսքով՝ բուսասանիտարիայի նպատակային միջոցառումները բխում են նրանից, որ յուրաքանչյուր տարածքում, որտեղ աճեցվում են գյուղատնտեսական բույսեր, այնտեղ պետք է այնպիսի միջոցառումներ արվեն, որոնք նպաստեն որակյալ և բարձր բերքի ստացմանը:
«Ամեն տարի նոր առևտրական գործընկերների հետ կատարված առևտրի ժամանակ բացի տնտեսական օգուտներից ստանում ենք նաև բացասկան հետևանքներ, մասնավորապես՝ ի հայտ են գալիս նոր հիվանդություններ և վնասատուներ, որոնց կանխարգելման և նրանց դեմ պայքարի համար պետք է կատարվեն համապատասխան միջոցառումներ»,-ասաց վարչության պետը և տեղեկացրեց, որ այն իրականացնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը:
Այդ միջոցառումներից բանախոսը հիշատակեց սահմանային վերահսկողությունը, իսկ մյուս փուլը երկրի ներսում է կատարվում:
Արթուր Նիկոյանը հայտնեց, որ տարեցտարի Հայաստանում բույսերի վարակվածության արեալները մեծանում են, այդ պատճառով էլ տեսչությունը մոնիթորինգ է իրականացնում, որպեսզի ճիշտ ժամանակին հայտնաբերի վնասատուներին և վարակված տարածքները և առաջարկի դրանց դեմ պայքարի միջոցներ:
Նրա խոսքով՝ դրա դեմ պայքարելու համար օգտագործվում է թունաքիմիկատներ և տեսչությունը նաև վերահսկում է, որպեսզի Հայաստանի գյուղատնտեսության մեջ օգտագործվի որակյալ թունաքիմիկատներ և որ դրանք ժամկետանց չլինեն:
Վարչության պետը տեղեկացրեց, որ տեսչությունը իրականացնում է նաև գյուղարտադրանքի վրա թունաքիմակատների մնացորդների և ԳՄՕ-ների առկայությունը և թուլատրելի չափաբաժինների սահմանաչափը, բայց ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս Հայաստանի ամբողջ տարածքում դիտարկում կատարել, այն ամեն տարի որոշակի տարածաշրջան է ընդգրկում և այդպես ստանում են հանրապետության ողջ տարածքի պատկերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան