Թուրքիայի ռազմաօդային ուժերը F-16 կործանիչներով ՆԱՏՕ-ի օպերատիվ խմբի հետ վարժանքներ են անցկացրել
Թուրքիայի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի բարձր պատրաստականության միացյալ օպերատիվ խմբի հետ՝ ներգրավելով F-16 կործանիչներ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ Wall Street Journal-ի՝ Թուրքիան ԱՄՆ-ին 400 միլիոն դոլարի հայտ է ներկայացրել իր F-16 կործանիչների համար հրթիռների և ռադարների հատկացման նպատակով, որը կքննարկվի Կոնգրեսի կողմից։
«Ծովային ավիացիայի ոլորտում համագործակցության զորավարժություններն անցկացվել են ՆԱՏՕ-ի մարտական օպերատիվ խմբի հետ՝ F-16 ինքնաթիռների մասնակցությամբ, որոնք սպասարկում են ռազմաօդային ուժերի հրամանատարության (Թուրքիա) 6-րդ գլխավոր բազան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
- Մարտի 20-ից 25-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացվեն
- Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան