Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի օրը Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում քննարկել են երկկողմ կապերի զարգացումը, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Նախարարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տարբեր ուղղությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, վերահաստատել են եռակողմ (Արցախի վերաբերյալ) հայտարարությունների լիարժեք իրականացման կարևորությունը՝ ապահովելու խաղաղությունն ու անվտանգությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Լավրովի և Բայրամովի հանդիպմանը քննարկվել են նաև «տարածաշրջանային և միջազգային անվտանգության օրակարգում ընդգրկված» հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
- Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկը լարվածությունից խուսափելու միակ միջոցն է
- Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Միրզոյանի ու Բայրամովի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան