Մտավորականներս ո՞ւմ խոսքին ենք սպասում կամ ինչի՞ն ենք սպասում, հրաշքի՞ ենք սպասում. Կարո Վարդանյան
«Ցանկացած հասարակության, ժողովրդի ծնկի բերելու համար առաջին հերթին թիրախավորում են ազգային արժեքները։ Առավել ևս այնպիսի ժողովրդի, ով ունի հարուստ մշակույթ, մշակութային ժառանգություն, ոչ միայն թիրախավորում են, դարձնում են ծաղրուծանակի առարկա»,- երեկ Ֆրանսիայի հրապարակում մշակութային գործիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։
Ըստ նրա, այստեղ նաև մեծ է արվեստի, գրականության գործիչների, գիտության գործիչների մեղքը, մեղավորությունը, նրանց նահանջը, հետընթացն ակնհայտ է, ինչը ներելի չէ։
«Եթե հանրությունն արդեն շաբաթներ շարունակ տասնյակ հազարներով գալիս է այստեղ կամ լրատվամիջոցներով սպասում է մտավորականի, գիտության գործչի խոսքին, ապա մենք՝ մտավորականներս, ո՞ւմ խոսքին ենք սպասում կամ ինչի՞ն ենք սպասում։ Հրաշքի՞ ենք սպասում»,- ասաց Կարո Վարդանյանը՝ հիշեցնելով, որ բոլոր այսպիսի պատմական, վերազարթոնքի պահերին առաջին շարքում պարտադիր միշտ եղել են մտավորականները, գիտության, արվեստի գործիչները։
Նա նշեց, որ այստեղ հավաքված մտավորականներով իրար լավ են ճանաչում, մշտապես առաջին պլանում են, բայց չէ՞ որ հանրության մի գերակշռող մասը զբաղված է գրականության, մշակույթի, արվեստի, գիտության դաշտում, բայց՝ ո՞ւր են նրանք։
«Չեմ ասում որպես նախատինք, քանի որ, երբ քննադատական խոսք ես ասում, քո գործընկերներն են, նեղանում են, թշնամանում են, բայց որդեգրել են այդ իներտ կեցվածքը՝ թող փոթորիկներն անցնեն, հետո կգան ջրի երես իբր թե արդարանում են, որ իրենք իրենց գործով են զբաղում։
Ոչ, իրենց, մեր գործը հենց սա է։ Ինչպե՞ս կարող է մտավորականն անհաղորդ լինել իր երկրի ճակատագրին այն էլ այնպիսի հանգրվանում, երբ մենք ապրում ենք ամենաողբերգական մի ժամանակաշրջան։
Պատասխան ունենք տալու սերունդների, պատմության առաջ։ Այսպիսի կրավորական կեցվածքը ներում, արդարցում չունի»,- ասաց Կարո Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խորանաշատ վանքն ադրբեջանական սահմանագծի վրա է, մենք տեսանք՝ ինչ եղավ Դադիվանքի հետ. Դադասյան
- Լիլիթ Գալստյան. Եկել է որոմը ցորենից զատելու ժամանակը
- Ազգ, ոտքի ել ու պայքարիր քո ապրելու իրավունքի համար. Միքայել Ոսկանյան
- Սա պայքար է հանուն նրա, որ վաղը մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում․ Լևս Դավթյան
- Լևոն Շարաֆյան. Ես ձեր կողքին եմ, ձեր հետ միասին քայլում եմ Երևանի փողոցներով, եթե պետք է, փակում եմ այդ փողոցները
- Նունե Եսայան. Եթե այստեղ եք, ուրեմն քաջ գիտակցում եք, որ Նիկոլը պետք է հեռանա
- Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունենում Շուշան Պետրոսյանը