Պուտինի ու Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայում կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողովը
Մայիսի 16-ին Մոսկվայում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, միջոցառման մասնակիցները կունենան հանդիպումներ, միմյանց հետ կշփվեն նաև աշխատանքային նախաճաշի ձևաչափով։
«ՀԱՊԿ 30-ամյակի առթիվ գագաթաժողովի շրջանակում կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպում կլինի։ Ակնկալվում է, որ միջոցառման ավարտին լրագրողների համար հայտարարություններով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասել է Պեսկովն ու հիշեցրել, որ Հայաստանն այս պահին ՀԱՊԿ-ը նախագահող երկիրն է։