«Մասկի շոուներով» փորձում են վախի մթնոլորտ ստեղծել․ Փաստաբանը՝ Սուրեն Մանուկյանի բնակարանի խուզարկության մասին
Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը:լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանը դեռ շարունակում են խուզարկել։
«Այս պահի դրությամբ սպասում ենք, որևէ բան դեռ չկա։ Փորքհասակ բալիկ կա , խնդրեցինք, որ նորածին բալիկն իր սենյակում քնի։ Ինչպես արդեն նշել եմ, սա վախի մթնոլորտի շարունակությունն է այն քաղաքական գործիչների նկատմամաբ, որոնք այսօր պայքարում են և դրսում են, իսկ ինչպես ասել եմ՝ Դաշնակցությունը տվյալ դեպքում համարվում է լոկոմոտիվ: Էդ նախադեպը ստեղծեցին, էդ քրեական գործը ստեղծեցին, որպեսզի դրա հիման վրա ահաբեկեն բոլոր դաշնակացականներին, բերման ենթարկեն, ձերբակալեն, կալանավորեն։ Տեսանք արդեն ինչ կատարվեց՝ մեկ օրվա մեջ չորս երիտասարդի կալանավորեցին»,- ասաց Սերգեյ Հարությունյանը :
Փաստաբանը նշեց, որ դիմակավորված անձնանց թիվը բավականին շատ են։
«Մասկի շոուներով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել»,- հավելեց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գերասիմ Վարդանյանին կալանավորել է մի դատավոր, ով 2018-ին թմբուկ էր զարկում Փաշինյանի համար. Թովմասյան
- Բռնության կիրառմամբ առևանգել են դաշնակցական երիտասարդ Պետո Սարոյանին. Փաստաբան
- Ոստիկանությունը խուզարկել է ՀՅԴ Արմավիրի մարզային գրասենյակներն ու դաշնակցականների տները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին