Տիգրան Աբրահամյանը՝ Չալաբյանին ձերբակալելու մասին. Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է,
«Ավետիք Չալաբյանի բնակարանի խուզարկության և բերման ենթարկման կադրերը նայեցի, դեռ չեմ խոսում, թե ինչ կասկածանքով են նրա հետևից գնացել։
Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված։
Ինձ հետաքրքիր է, թե իրենց գործունեության մասին ինչ են մտածում իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչները, ինչպե՞ս են այս պայմաններում ապրելու այս փոքր երկրում։ Մի դեպք չի, երկուսը չի, մեկը մեկից այլանդակ։
Ոչ մի արդարացնող բան այս դեպքում չի աշխատելու։
Իշխանության ձեռքում միանգամյա օգտագործման գործիք լինելը ստորացուցիչ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են սպասարկել թուրքական օրակարգը։
ՀԳ. Ավետիք Չալաբյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք չեմ առնչվել, բայց տհաճ էր տարածվող տեղեկատվությանն ու տեսանյութին ծանոթանալը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
- Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով
- Ավետիք Չալաբյան. Ի՞նչ անել Նիկոլից հետո
- Ավետիք Չալաբյան. Այս իշխանության մեծագույն մեղքերից մեկը բանակը բարոյալքելն էր
- Ավետիք Չալաբյան. Նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին