«Փաստ». Իշխանությունում քննարկում են ընդդիմադիր խմբակցություններին «պատժելու» հնարավորությունները
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ակտիվորեն քննարկում են ընդդիմությանը, ավելի կոնկրետ՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին տարբեր գործիքակազմերով «պատժելու» հնարավորությունները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ «ճանապարհին» քննարկվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցը: Խոսքը, տարբեր տեղեկություններով, 12-15 պատգամավորի մասին է, իսկ «հիմքը» մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելը:
Սակայն խնդիրն այն է, որ այս հարցով Սահմանադրական դատարան մտնելու համար անհրաժեշտ են ամրակուռ ապացույցներ, որ բացակայություններն անհարգելի են: «Փաստին» հաջողվել է ճշտել այն պատգամավորների անունները, որոնք ընդգրկված են «պատժամիջոցների» ցուցակում՝ Իշխան Սաղաթելյան, Արմեն Ռուստամյան, Գեղամ Մանուկյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Չարչյան, Լիլիթ Գալստյան, Արթուր Ղազինյան, Արթուր Վանեցյան և այլն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին