«Ոսկի սերմեր»․ կրթամրցանակը նվիրված է Սևակ Մնացականյանի հիշատակին
«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը (ՀՖԿՍՊԻ) հայտարարում են երախտիքի և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակի մեկնարկը։ Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ինստիտուտի շրջանա-վարտ Սևակ Մնացականյանի լուսավոր հիշատակին։
«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը ներկայացրել է չափորոշիչները. մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200000 (երկու հարյուր հազար) դրամի չափով աջակցություն տրամադրել ՀՖԿՍՊԻ այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին (սկսած բակալավրիատի 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից), որի տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)․
• առաջադիմություն,
• գիտական ակտիվություն,
• մարզական հաջողություններ,
• Սևակի հայրենատիրության ճանաչում, համախոհություն,
• քաղաքացիական հանձնառություն /կամավորական աշխատանք, հասարակական ակտիվություն/,
• այլ։
Մրցույթին մասնակցելու կարգը
Մինչև 2022 թ․ ապրիլի 30–ը [email protected] էլ․ հասցեով ուղարկել հավակնորդի
• CV-ն,
• մոտիվացիոն նամակը,
• մասնագիտական հաջողությունները վկայող նյութերը։
Կրթամրցանակակրի ընտրության պատշաճ ընթացքը կկազմակերպի ժյուրին, որը բաղկացած է ինստիտուտի դասախոսական կազմի, փորձագետների, Սևակի ընտանիքի, բարերարների և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի ներկայացուցիչներից:
Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։
«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկի սերմեր»․ մրցույթ՝ նվիրված Գևորգ Հաճյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին