Քաղաքապետարան. Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից
Մեկ ամիս է, ինչ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով Երևանյան լճում մեկնարկել է մաքրելու գործընթացը:
«25000 քմ տարածք արդեն մաքրել ենք, որտեղից շուրջ 12 000 խմ աղբ է տեղափոխվել, օրական՝ 40 մեքենա»,-ասում է Երևանյան լճի մաքրման աշխատանքները համակարգող Անդրանիկ Մելիքյանը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրի համար բյուջետային մասհանումն ու համայնքի միջոցներից հատկացումների ծավալը հասնում է շուրջ 80 մլն դրամի: Քաղաքապետարանից նշում են, որ աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:
Միջավայրի համար պակաս վտանգավոր չեն լճում աճող եղեգնը: 16 հա զբաղեցնող եղեգնուտը հանգեցնում է ջրի չնախատեսված կորստի: Եղեգնուտը չորացնելու միջոցառումները մեկնարկել են դեռևս նախորդ տարվանից:
Ծրագրով Հրազդան գետի վրա կտեղադրվի նաև ճաղավանդակ, կիրականացվեն աղբաորսիչ միջոցառումներ:
Ըստ քաղաքապետարանի, Երևանյան լիճը մաքրելուն զուգահեռ, ի դեպ, համայնքը նախաձեռնել է նաև տարածքում հանգստի գոտի կառուցելու ծրագիրը, որի համար հարկ կլինի ծախսել շուրջ 190 մլն դրամ:
Կբարեկարգվի լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, որից 2.1 հա-ը կլինի կանաչ տրածք, կանցկացվի 1100 գծամետր ոռոգման ցանց, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, շուրջ 500մ երկարությամբ հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով:
Հարակից հրապարակումներ`
- Գնացել եմ այնտեղ, մարդ չկար, ծառի հետևն է եղե՞լ. Քաղաքապետը՝ Երևանյան լիճ այցի մասին
- Երևանյան լիճը ճահճացման ենթակա ջրային համակարգ է դարձել
- Երևանյան լիճը մաքրվում է
- Երևանյան լիճը պետք է լինի Երևանի թոքերը, սակայն մեռած գոտի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան