ԱՄՆ-ում 13 տարեկան երեխան ավարտել է համալսարանը և որոշել է ֆիզիկոս դառնալ
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգից մի երեխա 13 տարեկանում դարձել է համալսարանի շրջանավարտ և որոշել է վերադառնալ ուսումնական հաստատություն՝ որպես պրոֆեսոր: Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
Մայիսին Էլիոթ Թանները ավարտում է կրթությունը Մինեսոտայի համալսարանում: Նա կստանա բակալավրի աստիճան՝ անցնելով ֆիզիկայի և ֆակուլտատիվ մաթեմատիկայի հիմնական կուրսը։ Հաջորդ քայլը կլինի ֆիզիկայի դոկտորական աստիճան ստանալը։
Տղան հայտարարել է, որ հույս ունի դառնալ Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր՝ գիտության հանդեպ ունեցած իր սերը այլ մարդկանց հետ կիսելու համար։
Նրա մայրը՝ Միշել Թանները, պնդում է, որ իր որդին ինքնուրույն է սովորել կարդալ այն տարիքում, երբ երեխաների մեծ մասն այդ տարիքում նույնիսկ չեն կարողացել իրենց կոշիկները կապել։
«Նա սկսեց կարդալ, երբ երկու-երեք տարեկան էր։ Օ՜,դա հետաքրքիր է, - արձագանքեցինք մենք։ - Դու կարդո՞ւմ ես։ Իսկ մենք քեզ անգամ դա չենք սովորեցրել»,- պատմել է նա։
11 տարեկանում Էլիոթն ավարտել է Նորմանդեյլ հանրային քոլեջը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան