ՀՅԴ ՀԵՄ-ի 4 անդամներ անազատության մեջ են
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն 4 անդամներ անազատության մեջ են։
«Հերթական շինծու քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներ Արսեն Մարտոյանը, Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը և Գոռ Մաթևոսյանը։ Իշխանությունները ևս մեկ հուսահատ քայլ են կատարում՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ, փորձում են վախեցնել նրանց՝ ազատությունից զրկելու միջոցով։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ նման միջոցներով անհնար է ճնշել կամ կասեցնել Հայաստանի թրքացման դեմ մղվող պայքարը։
Ազատությունից զրկված յուրաքանչյուր երիտասարդի փոխարեն հրապարակ են դուրս գալու տասնյակ այլ քաղաքացիներ, որոնք տեր են իրենց հայրենիքին։ Շարժման հաղթական ավարտն այլևս անխուսափելի է»,- նշում են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունից։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված
- Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից. Լևոն Քոչարյանը՝ Գյումրու միջադեպի մասին
- Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կան ձերբակալվածներ
- Վարդևանյանը՝ Գյումրիում միջադեպի մասին. Քրեական իրավունքում գործողության պրովոկացիա հասկացություն կա
- «Գյումրիում բռնության որևէ դեպք չի գրանցվել, երիտասարդները պարզապես ապահովել են իրենց անխոչընդոտ տեղաշարժը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան