Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով
Քննչական մարմնի աշխատակիցներն ոստիկանության ուղեկցությամբ այսօր խուզարկություն են իրականացրել «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործչին Ավետիք Չալաբյանի բնակարանում։
«Խուզարկությունն իրականացվել է հետաքննությունը վարող մարմնի օրինական թույլտվությամբ, խուզարկության արդյունքում ոչ մի բան չի հայտնաբերվել և չէր էլ կարող հայտնաբերվել։ Սակայն ոստիկանության աշխատակիցները հիմա պահանջում են, որ ես գնամ ոստիկանության Արաբկիրի բաժին առանց ներկայացնելու դրա հիմքերը։ Ես, այսպես կոչված, քրեական գործով որևէ դատավարական կարգավիճակ չունեմ»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիք Չալաբյանը։
Նա նշել է, որ ոստիկանությանը մի քանի անգամ հարցրել են, թե ինչի հիման վրա պետք է իրականացնեն իր բերումը. «Ինքս պատրաստ եմ իմ փաստաբանի ներկայությամբ և մասնակցությամբ այցելել Արաբկիրի ոստիկանության բաժին, օժանդակալ քննությանը, ես որևէ խնդիր չունեմ։ Քննությունը, բնականաբար ցույց կտա, որ այն գործով, որն այսօր հարուցվել է, բացարձակ մտացածին է, իմ հետ անձնապես որևէ կապ չունի»։
Թեև Ավետիք Չալաբյանը կամավոր գնում է, սակայն ոստիկանները նրա թևերից բռնած դուրս հանեցին շենքի մուտքից։
«Արձանագրեք, որ ինձ իմ բնակարանից ոստիկանության աշխատակիցներն առևանագել են»,- մեքենա նստելուց առաջ ասել է Չալաբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյան. Ի՞նչ անել Նիկոլից հետո
- Ավետիք Չալաբյան. Այս իշխանության մեծագույն մեղքերից մեկը բանակը բարոյալքելն էր
- Ավետիք Չալաբյան. Նախաձեռնել ենք հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում
- Փաշինյանն ուզում է մեզ համոզի, որ բանակ չունենք, բայց մենք ունենք բանակ. Ավետիք Չալաբյան
- Ավետիք Չալաբյան. Զորակցում եմ Արցախի ազատության և Հայաստանի հարատև անվտանգության համար նոր թափ ստացող պայքարին
- Ավետիք Չալաբյան. Նիկոլ Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը
- Փառուխում տեղի ունեցածը կոչվում է հայելային հետքաշում Փաշինյանի տրամաբանությամբ. Ավետիք Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան