Արտակ Զաքարյան. Նիկոլը 2018թ. մայիսի 12-ին առաջին անգամ մտավ ՊՆ, այսօր բանակը արնահոսող վերք է դարձել
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է.
«Բացվում է մայիսի 12-ի առավոտը: Բացվում է հույսով, որ Հայաստանը կրկին վերագտնելու է զարգացման իր հաստատուն ուղին:
28 տարի առաջ, 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել էր Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ:
Դա հաղթական պատերազմի ազդարարն էր: Հայաստանը դարձավ գործոն, հայը` հաղթող:
Հայկական ուժերի վերահսկողության տակ անցան Արաքսի հովիտը, Քարվաճառը, Մուղանի դաշտավայրի մի հատվածը: 26 տարի Հայաստանն անվտանգության ամուր միջավայր ուներ, որը թելադրող հանգամանք էր տարածաշրջանային հարցերում: 26 տարի Հայաստանը միջազգային քաղաքական օրակարգի ինքնուրույն մաս էր` իր կենսական շահերով հանդերձ:
Իշխանությունը զավթած Նիկոլը, 2018թ. մայիսի 12-ին, որպես վարչապետ, առաջին անգամ մտավ ՀՀ ՊՆ վարչական համալիր: Այսօր բանակը արնահոսող վերք է դարձել:
2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական ստորաբաժանումները, Սև լճի կողմից մտան Հայաստանի ինքնիշխան տարածք և առ այսօր օկուպացրած պահում են շուրջ 45 ք. կմ-ը:
2022թ. մայիսի 12-ին Հայաստանի ու Արցախի գոյության համաժողովրդական պայքարի 12-րդ օրն է: Նիկոլը և իր խունտան որպես «իշխանություն», դեռևս շարունակում են մնալ Արցախի և Հայաստանի սպառնալիքներից մեկը: Քանի դեռ այդ սպառնալիքը չի հեռացվել, մնացյալ արտաքին սպառնալիքները չեզոքացնել հնարավոր չի լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք դեռ բարձրանալու ենք Շուշի. Արտակ Զաքարյան
- Արտակ Զաքարյան. Նիկոլի համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները
- Նիկոլի բացած պատմության սև էջը փակվում է. Արտակ Զաքարյան
- Արտակ Զաքարյան. Խաբվածներն ու հուսալքվածները ոտքի են կանգնում հանուն իրենց Հայրենիքի ապագայի
- Մեր թշնամին հերիք չէ տանից է, նաև իշխանության ղեկին է. Արտակ Զաքարյան
- Արտակ Զաքարյան. Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդը անտրամաբանական գործողություն է արել
- Արտակ Զաքարյան. Ընդդիմությունն է այսօր դարձել Արցախի ու Հայաստանի խաղաղության անուղղակի երաշխավորը
- Արտակ Զաքարյան. Ընդդիմության երեկվա հանրահավաքը իր նվազագույն քաղաքական խնդիրը լուծել է
- Արտակ Զաքարյան. Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ
- Դուք ժողովուրդների հետ բարեկամություն անել չգիտեք, պարոնայք քպ-ականներ․ Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան