Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր են
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն այսօր կրկին ավտոերթ են իրականացնում՝ կոչ անելով հայրենակիցներին միանալ պայքարին։
«Այս իշխանությունը երկիրը անում է նոր կապիտուլյացիայի, դրա դեմքը պետք է առնենք, դրա համար պետք է ավելի շատ լինենք»,- ավտոերթից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։
Նա նշեց, որ ավտոերթից հետո հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։
«Այսօր անկնկալներ են սպասվում Նիկոլին ու իր խունտային։ Կարծում եմ՝ հերթական անգամ ինչպես որ պայմանավորվել ենք, մեզ մոտ կստացվի»,- ասաց Տ. Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան