Մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով մեքենաներից գանձելու են 120 դոլար. իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրանը չեղյալ հայտարարելով 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը` սկսյալ մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած ավտոյից գանձելու է 120 դոլար: Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունը հիշյալ որոշումը հիմնավորել է նրանով, որ հայկական կողմը չհարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշներով ավտոներից և անցած տարվա սկզբից միակողմանի կերպով չեղարկել է Մեղրի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը:
Հ.Գ. Ուշագրավ են իրանական կողմի ընդգծած թվականները՝ 2018 (թաշվշյա իշխանափոխություն) և անցած տարվա սկզբից (պատերազմից հետո, երբ նիկոլն ադրբեջանին նվիրեց Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը)»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան