Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի դատախազության շենք՝ կանգնելու զոհվածների ծնողների կողքին
Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության հանրահավաքը։
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ողջունելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց՝ նույնիսկ անձրևն ու եղանակը չեն կարող հետ պահել պայքարից։
«Անձրևին էլ հումորով վերաբերվեք։ Այն գալիս է շատ կեղտեր մաքրելու համար։ Վաղվանից լավ եղանակ է լինելու»,-ասաց Սաղաթելյանն ու խոսք ասելու համար բեմ հրավիրեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արամ Վարդևանյանը։
Մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը հիշեցրեց, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները դիմել էին դատախազություն, որպեսզի ստանան տուժողի դատավարական կարգավիճակ, ինչպես նաև պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավվեն որպես մեղադրյալ։
«Առաջին պահանջը բավարարվել է մի քանի օր առաջ, չնայած այս մարդիկ դա պահանջում էին նոյեմբերի 9-ից սկսած։ Հիմա ծնողները հավաքվում են գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի»,-ասաց Վարդևանյանը՝ առաջարկելով երթով շարժվել դեպի դատախազություն կանգնելու ծնողների կողքը, միանալու պահանջին, քանի որ նրանց պահանջն արդար է։
Երթը մեկնարկեց։ Մասնակիցները կանցնեն Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պահանջն է, որ դավաճանը պատժվի. Գարիկ Գալեյան
- Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, հարցաքննել և կալանավորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան