ԱԳ նախարարները՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ»
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը»։
Մյուս երկու երկրների ԱԳՆ-երի մեկնաբանությունները, թե ինչի շուրջ են խոսել՝ դեռ չկա։ Ամեն անգամ Արարատ Միրզոյանը, չլինելով ՀՀ ներկայացուցիչ՝ որպես փաշինյանյան կառավարության անդամ, կրկին ու կրկին խոսում է «տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման» մասին, ինչի վտանգի մասին կրկին ու կրկին զգուշացրել են փորձագետները։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը ու Լավրովը մտքեր են փոխանակել նախատեսվող եռակողմ հանդիպման վերաբերյալ
- Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր
- Դուշանբեում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
- Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը
- Տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա բացասական ազդեցություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան