Իրականում, դուք բոլորդ ազատազրկվածներ եք. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Այն որ Հայաստանի բոլոր իշխանություններն իրենց կառավարման տարիներին կտրված են եղել հասարակությունից անվիճելի է։Սակայն, չհաշված պետության առաջին դեմքերին, մյուսները՝ նախարարներ, պատգամավորներ, հաճախ առանց թիկնապահների զբոսնել են, այցելել սրճարաններ։
Նրանց հաճախ եմ հանդիպել փողոցներում, խոսքի բռնվել, վիճել։Հիշում եմ, պաշտոնանկությունից հետո, չնայած նախկինների նկատմամբ այն ժամանակվա անհանդուրժողականությանը և ծանր մեղադրանքին, փողոցում հանդիպեցի Վանո Սիրադեղյանին։ Հետագայում, պաշտոնաթողությունից հետո, նախկին նախագահները նույնպես դուրս են եկել փողոց՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։
Իսկ այսօ՞ր․․․ Ներքուստ զգալով իրենց դավաճանական մեղքի բաժինը, ներկայիս պաշտոնյաները՝ նախարարներ, պատգամավորներ, սարսափած, փակված են իրենց առանձնատներում, աշխատասենյակներում։ Նրանք շրջում են թիկնապահների ուղեկցությամբ, իսկ առավել բարձրաստիճանները հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ։ Ցուցադրականորեն որևէ ռեստորան գնալիս փակվում են շրջակա բոլոր փողոցները հարյուրավոր ոստիկաններով։ Էլ չասեմ բռնապետիկի մասին, որի տասնյակ զրահապատ մեքենաները կարող են անցնել յուրաքանչյուրիս վրայով։ Սարսափից բռնապետիկը ուղևորությունների ժամանակ արկղներով ստուգված ջուր է տանում։« Ժողովրդի ընտրյալ» կոչվող պատգամավորներին ԱԺ-ում պաշտպանում են հարյուրավոր ոստիկաններ։
Իրականում, դուք բոլորդ ազատազրկվածներ եք։ Այո, հարուստ, արտոնյալ, բայց սարսափի մեջ ապրող բանտարկյալներ։ Այսօր ձեր հրահանգով բանտերում հայտնված քաղբանտարկյալներն ավելի ազատ մարդիկ են, քան դուք։ Կարծում եմ, որ հնարավոր իշխանափոխությունից հետո, ի տարբերություն «նախկինների», դուք ինչպես այսօր, համարձակություն, երես չեք ունենա երևալ փողոցում»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ ասես․․․Ավետիք Իշխանյան
- Այլևս արդարացված են բոլոր մեթոդները հայրենիքը թշնամուն նվիրող, մարդասպան-ճիվաղից ազատվելու համար․ Իշխանյան
- 2008թ․ 10 զոհերի պատասխանատուն նույնպես նա է՝ այդ ճիվաղ մահաբերը․ Իշխանյան
- Հարց կա՝ վճռակա՞ն է արդյոք ընդդիմությունը հասարակության հույսերն իրականացնելու համար. Ավետիք Իշխանյան
- 2020թ․ պարտությունը Վահանը խելագարության աստիճան ծանր էր տանում․ Իշխանյանը՝ եղբոր մասին
- Իշխանյան. Սրանց «տրամաբանությամբ» հայ ժողովրդի ամենամեծ թշնամին եղել է Հայկ Նահապետը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի