Ա՛յ մարդ,դաշնակցականի տնից կարող ա այլ բան գտնեք, բայց հաստատ ընտրակաշառքի փաստաթուղթ չեք կարա գտնեք․ Արծվիկ Մինասյան
«Հենց հիմա գալիս եմ ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տանից, որտեղ այս իշխանությունը որոշել էր խուզարկություն իրականացնի»,- Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի ընթացքում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նրա բնորոշմամբ, իշխանությունների նման պահվածքը՝ օրեր առաջ սկսած այլանդակ վարքագծի հերթական շարունակությունն է։ Իսկ թե ինչ էին փնտրում իրավապահ մարմնի ներկայացուցիչները Մանուկյանի տանը, Արծվիկ Մինասյանը պարզաբանեց․
«Դաշնակցականի տան միջից ուզում էին գտնել ընտրակաշառքի փաստաթղթեր։ Ա՛յ մարդ,դաշնակցականի տնից կարող ա այլ բան գտնեք, բայց հաստատ ընտրակաշառքի փաստաթուղթ չեք կարա գտնեք։ Այս անպտուղ գործով չեն կարող կոտրել դաշնակցականի և մեր ազգային իրավունքների համար պայքարի դուրս եկած մարդկանց ոգին։ Նրանք շուտով տապալվելուն են»։
Մինասյանը նաև ընդգծեց, որ իշխանությունը տարբեր սադրանքներով և ապատեղեկատվության քարոզով է զբաղված։
«Իշխանությունն էնքան է դարձել անբարոյական, որ ուղում է՝ բռնաճնշումներով կասեցնելու երիտասարդների պայքարը։ Տեղեկացնեմ, որ այս պահին 9 երիտասարդների նկատմամբ ընթանում է քրեական հետապնդում, 4 երիտասարդ և 1 պատանի ձերբակալված են ։ Մեկի նկատմամբ կալանքի որոշումը կայացված է։ Իսկ Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի նկատմամբ շուտով կհրապարակվի որոշումը։ Նիդերլանդներից առաջին անգամ հայրենիք եկած և պայքարին միացած պատանուն ձերբալկալել են և ուզում են տանեն կալանավորման»,-տեղեկացրեց Արծվիկ Մինասյանը։
Քաղաքական գործիչը շեշտեց, որ պայքարելու են մինչև այս խուժանների իշխանությունը հեռանա։
Ցույցի մասնակիցները, որտեղ հարկ է, գոչում էին՝ ամոթ, ամոթ։
Հարակից հրապարակումներ`
- 1994 թ․-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար է պարտադրել Ադրբեջանին
- «Մասկի շոուներով» փորձում են վախի մթնոլորտ ստեղծել․ Փաստաբանը՝ Սուրեն Մանուկյանի բնակարանի խուզարկության մասին
- Նիկոլ, մտիր ժողովրդի մեջ և ողջ պերճանքը կզգաս՝ ինչ է ասում ժողովուրդը քո մասին. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան