Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի
Մայիսի 10-ին ՆԳ նախարարության ոստիկանութան հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։ Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են, որ արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները փնտրողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։
Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։
Օ․Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ Աչցախի ոստիկանությունից խնդրում են դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին