Արցախյան մշակույթի մասին Զալցբուրգում
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մայիսի 11-ին մասնակցել է Զալցբուրգի համալսարանում կայացած «Մշակույթը կոնֆլիկտում. Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում» մշակութային միջոցառմանը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի թեմի պաշտոնական կայքիցԼ
Միջոցառման ընթացքում քննարկվել են Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցեր։ Արցախի թեմի առաջնորդը հանդես եկավ ելույթով, որով ներկայացրեց արցախյան վերջին պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ մնացած բազմաթիվ վանքերի, եկեղեցիների, հուշարձանների վերաբերյալ՝ մտահոգություն հայտնելով վերջիններիս ճակատագրի վտանգված լինելու մասին։
Միջոցառմանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան