ԲԴԽ-ն մերժեց Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը մերժել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը:
ԲԴԽ-ից հայտնում են, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Այն ստորագրել են Գ. Ջհանգիրյանը, Դ. Խաչատուրյանը, Լ. Մելիքջանյանը, Ս. Միքայելյանը և Վ. Քոչարյանը: Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ հատուկ կարծիք ունեն Գ. Բեքմեզյանը և Ա. Մխիթարյանը:
Դատավորին վերագրվում էր «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
- Արթուր Սարգսյան. Եթե դատավոր Բախշիյանը կալանավորված է, ինչո՞ւ է ազատության մեջ Արմեն Դանիելյանը
- Դատավոր Արմեն Դանիելյանի գործողության վերաբերյալ փաստաբանը դիմել է ԲԴԽ, ԱՆ, ՄԻՊ-ին ու դատախազին
- Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ է տվել էական դատավարական խախտումներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
- Արամ Վարդևանյան. Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատություն չի կարող իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան