Բայդենին ԱՄՆ-ում կոչ են անում ծովային միջանցք ստեղծել Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար
Ամերիկացի օրենսդիրները նախագահ Ջո Բայդենին կոչ են անում Սև ծովում ստեղծել հումանիտար միջանցք՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարում կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ ներկայումս Ուկրաինայում միլիոնավոր տոննա ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի ձեթ է «արգելափակված», դրանք չեն կարող ուղարկվել արտերկիր։ Դա, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է նաև ուկրաինական նավահանգիստների աշխատանքի դադարեցմամբ։
Նշվում է, որ ԱՄՆ օրենսդիրները սննդամթերքի և բեռնափոխադրման բարձր ծախսերի պայմաններում ելքը տեսնում են ծովային միջանցքում, նրանք դա համարում են արտասահման հացահատիկ արտահանելու միակ միջոցը։
Որոշ սենատորներ կարծում են, որ Օդեսայի նավահանգիստը մի քանի ամսով դեռ արգելափակված է մնալու։ Ըստ պարեբարկանի՝ Սպիտակ տունը ներկայումս ուսումնասիրում է հացահատիկի մատակարարումները կառավարելու տարբերակները:
Հարակից հրապարակումներ`
- Politico. Եվրահանձնաժողովը կառաջարկի ԵՄ-ում հանցագործություն ճանաչել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանցումը
- Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Պետդումայի 75 պատգամավորների նկատմամբ
- Ուկրաինան մեղադրել է Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու մեջ
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և Մարկ Ցուկերբերգի դեմ