Մեր պահանջն է, որ դավաճանը պատժվի. Գարիկ Գալեյան
«Հարցաքննվեցի և պահանջեցի, որ անմիջապես Նիկոլ Փաշինյանին, դավաճանին, կանչեն հարցաքննության և ձերբակալեն, քանի որ իմ և մնացած տղաներին ինքն է սպանել»,- այսօր Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Նա հիշեցնելով ապրիլի 13-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե կարող էին ունենալ նույն արդյունքը, բայց չունենային այդքան զոհ, ասաց. «Դա նշանակում է, որ տարբերակ չկար, պետք է սպաներ այս տղաներին, հետո նոր հանձներ, երևի Ալիևի, Էրդողանի հետ պայմանավորվել էր։ Ազգին վրեժխնդիր է լինում էս դավաճանը»,- նշեց Գարիկ Գալեյանը։
Նրա խոսքով՝ քննիչին ասել է, որ ակնկալում է անաչառ, արդար քննություն տարվի, որ նրա ձեռքը հետո էլ ամուր սեղմի։ «Մեր պահանջն է՝ արեք արդար քննություն, որ դավաճանը պատժվի»,- ասաց Գարիկ Գալեյանը։
Հիշեցնենք, որ զոհվածների ծնողները, որոնք ճանաչվել են տուժողներ, վկայություն են տալիս Քննչական կոմիտեում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան