Գերասիմ Վարդանյանին կալանավորել է մի դատավոր, ով 2018-ին թմբուկ էր զարկում Փաշինյանի համար. Թովմասյան
Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.
«Քաղաքական հետապնդումները ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած իշխանության կողմից շարունակվում են:
Այսօր դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին:
Սա դասական քաղաքական հետապնդման օրինակ է, քանի որ կալանավորման հիմքը դեռ 2020 թվականին տեղի ունեցած դեպք է, որի շրջանակներում մի քանի անգամ տարբեր դատարաններ մերժել են Գերասիմ Վարդանյանին կալանավորել, իսկ այսօր վերջինիս կալանավորում է մի դատավոր՝ Դավիթ Արղամանյանը, ով 2018 թվականի հեղափոխության օրերին թմբուկ էր զարկում Նիկոլ Փաշինյանի համար։
Իմիջայլոց, նա նույն դատավորն է, ով դեռ ամիսներ առաջ պատմության մեջ առաջին անգամ դատավորին՝ Բորիս Բաշխյանին կալանավորելու որոշում կայացրեց, որը կրկին քաղաքական հետապնդման արդյունք էր՝ արձանագրված ամենատարբեր կառույցների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց
- Փաստաբան. Մեզ ծանոթացրեցին Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությանը չորրորդ անգամ
- Գերասիմ Վարդանյանին քիչ առաջ վերստին կանչել են ԱԱԾ
- Երեմ Սարգսյան. Այս պարագայում իրենք խուլ ու համր են, իսկ Դավիթ Արղամանյանն ու իր նմաններն արտոնյալի կարգավիճակում են
- Դավիթ Արղամանյանը երկրորդ անգամ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
- Բախշիյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Դավիթ Արղամանյանին՝ հիմքում դնելով նրա քաղաքական հայացքները
- Այս թմբուկը բերել եմ մարդկանց հիշեցնելու իրենց բնատուր մասնագիտացումը․ Միհրան Պողոսյան
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է թմբուկահար դատավորը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան