Թուրքիան կսկսի ցորեն ներկրել Հնդկաստանից
Թուրքիան առաջին անգամ 50.000 տոննա ցորեն պատվիրել Հնդկաստանին, որն աշխարհում բրնձի և ցորենի պաշարներով համարվում է 2-րդ երկիրը։
Վերջին ամիսներին ցորենի գինն աշխարհում թանկացել է 15 տոկոսով, և հնդկական ցորենն այս իրավիճակում արդեն մեծ պահանջարկ ունի: Այդ ամենը կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Պատերազմի հետևանքով Ուկրաինան, որն ապահովում է աշխարհում բարձրակարգ ալյուրի արտադրության 1/5 մասը, այժմ արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքիան Հնդկաստանի հետ ցորենի ներկրման վերաբերյալ համաձայնության էր եկել նախորդ շաբաթ: Թուրքական պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան՝ քննարկելու ներկրկման պայմանները: Հայտնի է դարձել, որ AgriBazaar էլեկտրոնային համակարգը Թուրքիայից ստացել է 50 տոննա ցորենի պատվեր մոտ 1մլն 600.000 դոլար արժողությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն ավարտում է ցորեն արտահանելու շուրջ բանակցությունները Եգիպտոսի հետ, որը Մերձավոր Արևելքում հացահատիկ ներկրող ամենախոշոր երկիրն է։ Հնդկաստանն այժմ բանակցություններ է վարում այլ երկրների հետ այն բանից հետո, երբ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը «դադարեցրեց» գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային մատակարարումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան