Խորանաշատ վանքն ադրբեջանական սահմանագծի վրա է, մենք տեսանք՝ ինչ եղավ Դադիվանքի հետ. Դադասյան
Տավուշի մարզի Չինարի համայնքում գտնվող Խորանաշատ վանական համալիրը 800 տարեկան է: Այս օրերին իրականացվելու են միջոցառումներ նվիրված եկեղեցու 800-ամյակին։ Երեկ Ֆրանսիայի հրապարակում մշակութային գործիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Խորանաշատ վանական համալիրը գտնվում է ադրբեջանական սահմանագծի վրա, ընդամենը 70 մետր հեռավորության վրա և ադրբեջանցի դիպուկահարներն ուղիղ նայում են վանքին։
«Մենք տեսանք, թե ինչ եղավ Դադիվանքի հետ։ Մտավախություն ունեմ, եթե այսպես շարունակվի, այդ 70 մետրը չնչին բան է, եթե թշնամին 41 կմ է խորացել մեր տարածք, ապա 70 մետրն ի՞նչն է»,- նշեց նա։
Դադասյանի խոսքով, նախ և առաջ պետք է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք վերաբերում են հատկապես մշակույթին, քանի որ մեր ինքնությունը Խորանաշատ վանական համալիրով է արդարացվում։
«Եթե վաղը դա չունենանք... Վաղը դա համարելու են ալբանական եկեղեցի»,- ասաց Դադասյանը։
Նա բարձրաձայնեց նաև մեկ այլ խնդրի մասին. մեր հասարակության մեջ կա արդարության և ազնվության դեֆիցիտ։
«Ազնվությունն իր մեջ պարունակում է հսկայական քանակությամբ առաքինություններ, որին պետք է մեր հասարակությունը գա, հասնի այդ մակարդակին և դա պետք է անեն մտավորականները, պետք է տեղի ունենա մտավորականների օգնությամբ։
Ազնիվ լինենք մեզ հետ և ճիշտ գնահատենք, հայ մտավորականն այլ կերպ մտածել չի կարող»,- ասաց Ժիրայր Դադասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. Եկել է որոմը ցորենից զատելու ժամանակը
- Ազգ, ոտքի ել ու պայքարիր քո ապրելու իրավունքի համար. Միքայել Ոսկանյան
- Սա պայքար է հանուն նրա, որ վաղը մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում․ Լևս Դավթյան
- «Էլ լացող մայր չպիտի′ լինի»․ Ֆրանսիայի հրապարակում երգում է Գայա Արզումանյանը
- Լևոն Շարաֆյան. Ես ձեր կողքին եմ, ձեր հետ միասին քայլում եմ Երևանի փողոցներով, եթե պետք է, փակում եմ այդ փողոցները
- Նունե Եսայան. Եթե այստեղ եք, ուրեմն քաջ գիտակցում եք, որ Նիկոլը պետք է հեռանա
- Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունենում Շուշան Պետրոսյանը