«Ժողովուրդ». Քրեակատարողական ծառայությունում մի շարք անհամապատասխանություններ է հայտնաբերվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ հաշվեքննիչ պալատը փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 30-ը ուսումնասիրություններ է իրականացրել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատն Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մի շարք անհամապատասխանություններ է հայտնաբերել:
Սննդի պատրաստման համար նախատեսված կոմունալ ծախսերի, ճաշարանի, խոհանոցի բանվորներին եւ օգնականներին, աշխատող դատապարտյալներին վճարվող աշխատավարձերի բաշխման գործընթացում խեղաթյուրում է արձանագրվել: Այս ծախսերը կատարվել են քրեակատարողական հիմնարկների հաշվին՝ մատակարարի փոխարեն, որը նախատեսված չի եղել պայմանագրով: Խոսքը ավելի քան 5.5 մլն դրամի մասին է:
Բացի այս, Պալատը «Կոշ» ՔԿՀ-ի 630 ԿՎԱ տրանսֆորմատորի, էլեկտրական սարքավորումների եւ մոնտաժման աշխատանքների հարցում եւս 4 մլն 384 հազար դրամի չափով խեղաթյուրում է հայտնաբերել: «Արմավիր» ՔԿՀ-ի վարչական մասնաշենքի տանիքի վերակառուցման մասով խեղաթյուրումը կազմել է 16 մլն 516 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ 2021 թվականի ընթացքում ջրամատակարարման եւ ջրահեռացման գծով ծախսերը սահմանված նորմաներից ավելին են կազմել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան