1994 թ․-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար է պարտադրել Ադրբեջանին
«Այսօր մայիսի 12-ն է։ 1994 թ․-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար է պարտադրել Ադրբեջանին։ Մեր ժողովրդի կազմակերպվածության և կամքի շնորհիվ, 94թ․-ին կարողացանք պարտադրել թշնամուն՝ կնքել զինադադար»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանն ու շարունակեց․
«Մինչև 2020 թ․-ի նոյեմբերի 9-ը, մայիսի 12-ը մեր համար հաղթանակի օր էր։ Իսկ անցած տարի, մայիսի 12-ին այս դավաճան իշխանության գործունեության հետևանքով Ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի մարզ ՝ գրավելով Սև լճի տարածքը։ Այս օրը ևս պղծվեց այս իշխանության կողմից»։
Քաղաքական գործիչը նկատում է, որ ադրբեջանական ագրեսիային ի պատասխան, իշխանությունները միայն հայտարարեցին՝ «ինչ եք կարծում, այդ լճի 30 տոկոսի համար պետք է գնայինք նոր բախումների՞»։
Սաղաթելյանը պարզաբանեց, որ այս պատասխանն էլ հենց ցույց է տալիս այսօրվա իշխանությունների դեմքը։
«Թշնամին շարունակում է ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, իսկ իշխանության կողմից դրա հակադարձումը հաճախ լինում է, իբր՝ այդ տարածքը «հայկական» չէ»։
Սաղաթելյանը հայտարարեց, որ «մայիսի 12»-ի հաղթանակի օրը ևս վերականգնվելու է։
«Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է։ Ի դեմս նրա, մեր երկրին չեն հարգում ո՛չ մեր թշնամիները, ո՛չ էլ մեր բարեկամ երկրները։ Վստահությունը կորցրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, բարեկամ երկիր Իրանի և բազմաթիվ եվրոպական երկրների նկատմամբ։ Այս մարդը ձախողել է բոլոր ուղղություններով։ Նիկոլը շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի սրտի վարչապետը, որովհետև ինքը ձեռնտու է այդ երկու պետություններին»,- ասաց Սաղաթելյանը։
«Սրանց իշխանությունը 4 տարվա մեջ 4 մլդ-ով ավելացրել է մեր պետական պարտքը։ Այսինքն՝ սրանց յուաքանչյուր գործունեության մեկ տարին մեր պետության ու ժողովրդի վրա նստել է մեկ մլդ ԱՄՆ դոլար։ Այդ պարտքերը որևէ կերպ չեն նպաստել մեր տնտեսության զարգացմանը կամ տնտեսական աճին։ Դրանք մսխվել են սրանց կողմից և հեռացվելուց հետո բոլորը հատ-հատ բացահայտվելու են»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ գողծող իշխանությունները խոստանալով ժողովրդավարություն, երկրում ստեղծել են բռնապետություն։
«Չեն հարգում քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Տեսնում եք՝ ինչ են անում ընտրված համայնքների ղեկավարների նկատմամբ։
Այս օրերին ոստիկանությունը այս խելագարի հրահանգով, ինչ քայլեր և գործողություններ է ձեռնարկում։ Խոստացան սեր և համերաշխություն, բայց բերեցին ատելություն և պառակտում։
Խաբել են բոլոր ոլորտներում։ Ասացին՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա էլ ասում են՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ»։ Հետևաբար՝ հետ կանգնել չկա, հետ քայլ չկա, պետք է հեռացնենք և վերջ»,- հայտարարեց դաշնակցական գործիչը։
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ արդեն գործընթացներ են տեղի ունենում Ոստիկանությունում։
Մասնավորապես՝ բազմաթիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ և համակարգից դուրս գալու դիմում են գրում։
«Ինձ ասացին, որ մայոր Թովմասյան Խաչիկը, որը կարմիրբերետավորներից է, այսօր դիմում է գրել և դուրս եկել համակարգից։ Նաև ավագ լեյտենանտ Հարությունյան Նարեկը, կրկին ոստիկանության աշխատող, հրաժարվել է կատարել այս խելագարի հրահանգները»,- նշեց Սաղաթելյանը։
Քաղաքական գործիչը նշեց, որ 12 օր փողոցում պայքարում են։ Անդրադառնալով միջազգային կառույցների լռությանը, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նրանք իրենց լռությամբ նպաստում են, որ օրվա իշխանությունը շարունակի իր ակնհայտ ապօրինությունները՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
«Վե՛րջ տվեք այդ երկակի ստանդարտներին և իրական գնահատական տվեք այս իրավիճակին։ Հայաստանում չկա՛ ժողովրդավարություն, կա մեկ մարդու բռնապետություն, որը շուտով մենք ջարդելու և ոչնչացնելու ենք»,- շեշտեց նա։
Դաշնակցական գործիչը խոսքի ավարտին տեղեկացրեց, որ վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները, իսկ ժամը 16․00-ին կրկին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- Չարժեզրկել նրանց արյունը. Հակոբ Ավետյան
- Հայ կնոջ իրական կերպարը ախուրյանցի Անոներն ու Ալեն Սիմոնյանի մամաները չեն․ Տաթև Թադևոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան