Տնտեսություն 22:01 12/05/2022 Հայաստան

Գնաճն ազդել է թոշակառուների և նպաստ ստացողների վրա․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է գնաճի պատճառները և հետևանքները։ Մանսավորապես, թե որքանո՞վ է իրականում նվազել բնակչության կենսամակարդակը 2020թ.-ի վերջից արագացող գնաճի հետևանքով։

«Գնաճի արագացումը վերջին երկու տարիներին հիմնականում պայմանավորված է եղել համաշխարհային շուկաներում մատակարարման շղթաների խափանմամբ, էներգակիրների գների աճով, զարգացած երկրներում (հիմնականում ԱՄՆ-ում և ԵՄ-ում) դրամավարկային քաղաքականությունների խթանման մեծ ծավալներով: ՀՀ-ում գնաճի արագացումը պայմանավորված է եղել առաջարկի գործոններով, այդ թվում՝ ներմուծվող ապրանքների գների աճով, ինչպես նաև 2021թ. առաջին կեսին փոխարժեքի արժեզրկման ազդեցություններով: 2021թ. կեսից սկսել է նշանակալի լինել նաև պահանջարկի գործոնների ազդեցությունը գնաճի վրա, ինչն էլ կապված էր արտաքին պահանջարկի արագացման և արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների պահպանվող բարձր ցուցանիշով:

Վերլուծությունը ցույց է տվել, որ 2020-2021թթ.-ին՝

•  Գնաճի տեմպի կտրուկ արագացումը 2020-2021թթ. հանգեցրել է էական սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների: Մասնավորապես, գնաճի պայմաններում 2022 մարտին 2019թ. վերջի համեմատ էականորեն՝ շուրջ 4.4 տոկոսային կետով աճել են պետական կարճաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքները, սակայն ֆինանսական շուկայի այլ տոկոսադրույքների (օրինակ՝ վարկերի) վրա ազդեցությունը նույնքան մեծ չի եղել: Այնուամենայնիվ, վարկերի ծավալները կրճատվել են (հիմնականում իրավաբանական անձանց վարկերի նվազման հաշվին)՝ արտացոլելով տնտեսությունում ցածր ներդրումային ակտիվությունը: Գնաճի պայմաններում, միջին ամսական աշխատավարձերի իրական աճը եղել է գրեթե զրոյական (ընդամենը 0.4%): Գնաճն ազդել է թոշակառուների և նպաստ ստացողների վրա՝ նվազեցնելով թոշակների և նպաստների աճի տեմպը:

•   Գնաճը հիմնականում պայմանավորված է եղել «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ» ապրանքախմբի գների շուրջ 12.9% աճով, որն ապահովել է 7.7% գնաճի 4.8 տոկոսային կետը: Այդ ապրանքախմբի կառուցվածքում գնաճը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի (գների աճը` շուրջ 40.0%), հացաբուլկեղենի, կաթնամթերքի և սննդային յուղերի գների (վերջիններիս գներն աճել են ավելի քան 10%-ով) էական աճերով:

•   Գնաճի պայմաններում էականորեն աճել է սոցիալական անհավասարությունը: Մասնավորապես, սոցիալապես անապահով բնակչության եկամուտների կառուցվածքում մեծ կշիռ ունեն թոշակները, որոնց միջին ցուցանիշը նվազել է 2021թ.՝ հանգեցնելով ընդհանուր եկամուտների աճի դանդաղման: Միևնույն ժամանակ, ամենաբարձր դեցիլում գտնվողների եկամուտները աճել են, քանի որ նրանց եկամուտների կառուցվածքում մեծ են աշխատավարձերի և տրանսֆերտների կշիռները, որոնք 2021թ. ընթացքում աճ են գրանցել (չնայած այն հանգամանքին, որ աշխատավարձերի իրական աճը եղել է աննշան): Բացի այդ, ցածր դեցիլներում գտնվող բնակչության սպառողական ծախսերում սննդամթերքի մասնաբաժինը էականորեն ավելի շատ է: Եվ հենց սննդամթերքի գծով է արձանագրվել գների բարձր աճ:

•   Այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար գների աճը կազմել է 8.5%, իսկ ամենաբարձր եկամուտ ունեցողների համար՝ 6.1%: Ստացվում է, որ մի կողմից՝ սոցիալապես խոցելի խավի եկամուտներն ավելի քիչ չափով են աճել, մյուս կողմից՝ նրանց համար սպառվող ապրանքների գներն ավելի մեծ չափով են աճել՝ համեմատած բնակչության հարուստ խմբի հետ: Հետևաբար, հարուստների և աղքատների միջև կենսամակարդակների տարբերությունը մեծացել է:

Կարևոր է նշել, որ արդեն այս՝ 2022թ. փետրվարից սկսած ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում կտրուկ աճել են էներգակիրների և պարենի համաշխարհային գները, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ՀՀ գնաճի արագացմանը։ Գնաճի արագացման դեպքում, վերը նկարագրված ազդեցությունները նույնպես ակնհայտ կլինեն՝ հանգեցնելով իրավիճակի բարդացմանը:
Հետևաբար, վերոհիշյալ ազդեցությունների մեղմման, ինչպես նաև հետագայում դրանց չեզոքացման համար անհրաժեշտ է ոչ միայն ԿԲ կողմից իրականցվող դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառումը, այլ նաև կառավարության համապատասխան քաղաքականության իրականացումը:

Մասնավորապես, վերջինս հիմնականում պետք է ուղղված լինի սոցիալական խնդիրների մեղմմանը՝ ներառյալ անհավասարության էական աճի զսպմանը, ինչը հնարավոր կլինի ապահովել եկամուտների առավել արդյունավետ վերաբաշխման համակարգերի առկայության դեպքում»,- հայտնում են հիմնադրամից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}