Ինչպիսին կլինի ռուսաստանցիների կյանքն առանց ներմուծվող մթերքների
Ռուսաստանը ոչ միայն հացահատիկի, այլև հնդկաձավարի, գարու, կտավատի սերմերի արտադրության համաշխարհային առաջատարն է: Եվ եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դադարի սննդամթերք մատակարարել Ռուսաստանին իր դեֆիցիտի պատճառով, ապա ռուսաստանցիները սովամահ չեն լինի, թեև ստիպված կլինեն լրջորեն փոխել ամենօրյա ճաշացանկը։ Այս մասին ասել է տնտեսագետ Եգոր Կլոպենկոն «Прайм»-ի հետ զրույցում։
«Ձվի, կարտոֆիլի, բանջարեղենի, շաքարավազի արտադրության հարցում մենք գրեթե լիովին ինքնաբավ ենք, արտադրում ենք 2 անգամ ավելի շատ, քան ներքին շուկան բուսական յուղի կարիք ունի, 1,6 անգամ ավելի շատ ձուկ և ձկնամթերք: Ավելին, Ռուսաստանն ավելացնում է կաթնամթերքի և մսի արտահանման ծավալները»,- ընդգծել է փորձագետը։
Նրա խոսքով՝ արևմտյան ԶԼՄ-ներն արդեն վստահաբար ասում են, որ 2022 կամ 2023 թվականներին աշխարհում պարենային ճգնաժամ է սպասվում, իսկ դրանում ոչ մի կլիմայական ենթատեքստ չկա։
«Այդ ճգնաժամն արհեստական է, դրան են տանում մի շարք պետությունների գործողությունները։ Այժմ դա գրեթե անխուսափելի է թվում, քանի որ ճանապարհին բոլոր քայլերը շատ երկար շղթա են կազմել և, կարծես, այլևս չի ստացվի կանգ առնել»,- ասել է տնտեսագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան